Եղանակը Հանրապետությունում մոտ օրերին

Հանրապետության տարածքում
հուլիսի 14-ին և 15-ին եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ազդեցությամբ:
Հանգստյան օրերին եղանակը, ցավոք, բարենպաստ չի լինելու բնության գրկում բացօթյա հանգստանալու համար. ցերեկը հանրապետության մեծ մասում սպասվում են անձրևներ, ընդ որում` հյուսիսային և արևելյան շրջաններում հնարավոր են թեև կարճատև, սակայն ինտենսիվ տեղումներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ, կա նաև կարկուտի հավանականություն: Օդի ջերմաստիճանը կիրակի մի փոքր կնվազի:

Հարավարևմտյան շրջաններում` Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտ, Վայոց Ձորի նախալեռներ, տեղումներն առատ չեն լինի:

Տեղեկացնում ենք, որ Սյունիքում և Արցախում կիրակի և երկուշաբթի օրերին սպասվում են բավականին առատ անձրևներ, նաև օդի ջերմաստիճանը զգալի ցածր կլինի:

Հուլիսի 16-ին անձրևները հյուսիսային կեսում կթուլանան, օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, սակայն առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ:

Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը. այստեղ պահպանվում են բավականին առատ անձրևները, օդի ջերմաստիճանը մինչև երեքշաբթի դեռ ցածր կմնա: Սպասվում է նաև ամպրոպ, քամի 18-20մ/վ, տեղ-տեղ հավանական է կարկուտը: Արարատյան դաշտում էական տեղումներ չեն սպասվում, կդիտվի օդի ջերմաստիճանի բարձրացում:

Երևանում

Հունիսի 14-ին կդիտվի առավելապես առանց տեղումների, արևային եղանակ:

Հուլիսի 15-ին մեծ մասամբ արևային, սակայն կա կարճատև անձրևի հավանականություն, հնարավոր է քամի 7-10մ/վ:

Այս գիշեր +20+22, հուլիսի 15-ի ցերեկը +30+32, երեկոյան +24+26: 16-ին փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 5-10մ/վ: Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը:

Meteo-TV.am