Հրդեհ երևանյան բնակարաններից մեկում. տեսանյութ

Փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։17-ին, մարվել՝ 21։27-ին: