ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավապահ մարմիններին հորդորում է վերանայել ցմահ դատապարտյալների գործերով կայացված դատական ակտերը

2019 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ  ՀՀ գլխավոր դատախազը 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից 10 անձի վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։

Դրանցից ութը՝  դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով:

Նշվածի կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ տևական ժամանակ է, ինչ Կազմակերպությունը զբաղվում է 2005 թ.-ին  ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի իրավունքների պաշտպանությամբ։  

Կազմակերպությունը զբաղվել է հասարակական հնչեղություն ունեցող այս քրեական գործի ուսումնասիրմամբ, որի արդյունքում արձանագրվել է, որ քրեական գործով ձեռք չեն բերվել  Ա․ Քոչարյանի մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ, գործով մեղադրական եզրակացությունն  ու դատավճիռները բացառապես հենված են ծառայակիցներից մեկի՝ Անդրանիկ Կարապետյանի՝ գործի ելքով շահագրգռվածության պայմաններում տրված ցուցմունքների վրա, գործով կայացված դատական ակտերն անօրինական և չհիմնավորված են։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ