Ամանորի գիշերը ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով:

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից: