Թացն ու չորը չփորձեք խառնել իրար․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Համակարգային, անպատիժ կոռուպցիայով պետության անվտանգությունը, այդ թվում զինված ուժերը տարիներ շարունակ խախրխլածները, եթե իրենց բարոյական իրավունք են վերապահում խոսել պետության անվտանգությունը խարխլելու մասին, ապա միայն մի պահ իրենց թող նայեն հայելիների մեջ։

Իսկ ներկա իշխանությանը քննադատել պետք է ոչ միայն խարխլված անվտանգությամբ պետության անվտանգային համակարգերում արմատական փոփոխություններ չիրականացնելու, այլև նման խարխլված վիճակը հաշվի չառնելով անվտանգային մարտահրավերները դիմագրավելուն ծայրահեղ միջոցներին գնալու համար, որի հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր։

Այնպես որ, թացն ու չորը չփորձեք խառնել իրար, պղտոր ջորւմ ձուկ որսելու իրավիճակ ստեղծել։ Ամեն մեկն ունի պատասխանատավության իր չափն ու բովանդակությունը․ նախկինները խարխլելու, ներկաները խարխլվածը չփոխելու ու խարխլվածով յոլա գնալու մեջ»։