ՔԿ-ից հայտնում են՝ Միկա Բադալյանից և Աշոտ Գևորգյանից բացի, ևս 5 անձ է ձերբակալվել

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն անդրադարձել է այսօրվա աղմկահարույց ձերբակալություններին․

«Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։Ձևավորվել է քննչական խումբ։Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա  վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,- գրել է Աբրահամյանը։