Հրազդանում 5 կգ քաշով երեխա է ծնվել

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․

Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին. Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել՝ համալրելով «հազվադեպ ծնունդների» շարքը։ Փոքրիկ «հսկային» մաղթում եմ առողջություն և անհոգ մանկություն։

Երեխան ծնվել է Հրազդանի բժշկական կենտրոնում։

https://www.facebook.com/SevakMikayelyan93/posts/2104149383054437