Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ:
Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
01.07.2020