Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։