Փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում

Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախկին ուղեգիծն էր՝

Ավան (սկիզբ) – Բաբաջանյան – Աճառյան – Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես, 

հետադարձը՝

Գր. Լուսավորիչ – Մաշտոցի փող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով՝ մինչև Ավան:

Փոփոխված ուղեգիծն է՝


Ավան (սկիզբ) – Բաբաջանյան – Աճառյան – Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Գյուլբենկյան – Հր. Քոչարի – Վազգեն Վեհափառի փողոցներ – Կոմիտասի պող., այնուհետև՝ նախկին ուղեգծով մինչև Ավան: