Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել

Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել
Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ, բարեհաջող տեղափոխել էր Երևան, գիտակցության է եկել:

Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրյուն: Հաջորդ շաբաթ, եթե վիճակը կայուն լինի, երեխան կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղարը: