Ռուսաստանը Հայաստանից՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից, զորակազմը դուրս բերելու վերաբերյալ Երևանից որևէ հարցում չի ստացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինի խոսքով՝ ռազմաբազան շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը։
Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է դուրս գալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։



















