Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին «Լուրերին» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանի հրավերով հունիսի 19-ին մեկնել է Թուրքիա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին է այցելելու Թուրքիա։



















