Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման կայաններ

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման կայաններ։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի (Օպերայի) ստորգետնյա ավտոկայանատեղում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն կտան կայանելուն զուգընթաց լիցքավորել ավտոմեքենան: ⛽️🚘

Լիցքավորման կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում։🟩 Ծրագիրը իրականացվում է 🇺🇳UNDP in Armenia, Global Environment FacilityGEF Small Grants Programme -ի աջակցությամբ։Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի խոսքով, Երևանում էլեկտրական ավտոմեքենաների խթանումը տարբեր միջոցառումների միջոցով կրելու է շարունակական բնույթ»,-ֆեյսբուքյան գրառում է կատարել Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի (Օպերայի) ստորգետնյա ավտոկայանատեղում էլեկտրական…

Posted by Hakob Karapetyan on Wednesday, April 28, 2021