Ռուսաստանը 12 միավոր զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանին

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում անկայուն իրավիճակի ֆոնին ԲՌԴՄ-2Մ մոդելի 12 միավոր արդիականացված զրահապատ հետախուզապարեկային զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանի զինված ուժերին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ զինտեխնիկայի հանձման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Դուշանբեում: Ռուսական կողմից արարողությանը մասնակցել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Եվգենի Ցինդյայկինը: