ԵՄ-ի ղեկավարներն սկսել են Բելառուսին նվիրված արտահերթ գագաթնաժողով

Եվրամիության (ԵՄ) 27 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները տեսակապի ձեւաչափով արտահերթ գագաթնաժողով են սկսել՝ նվիրված Բելառուսին, որը գումարվել Է Լեհաստանի եւ Լիտվայի նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը:

«Եվրամիության ղեկավարների տեսախորհրդաժողովը՝ նվիրված Բելառուսին սկսվել Է»,- գրել Է նա Twitter-ում:

Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով:

Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել Է, որ Եվրամիության գագաթնաժողովը Բելառուսի ղեկավարությանը կոչ կանի կատարելու ժողովրդի կամքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: