Հունվարի 28-ին` ժամը 15:51-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վթարված ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5–րդ կմ-ին բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Ռոբերտ Գ., ծնված 1990 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Սերոբ Մ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է: Ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Միշա Մ.-ն (ծնված 1997 թ.), Արմինե (ծնված 1989 թ.) և Գայանե (ծնված 1992 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկներն Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:34-ին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:
29.01.2020