ՀՀ հատուկ ներկայացուցիչը ցավակցել է թուրք գործընկերոջը՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչՍերդար Քըլըչին՝ այդ երկրում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ։

Ռուբեն Ռուբիյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։