ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Ախուրյանի տարածաշրջան ներում՝ ձնախառն անձրև։ 

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: