Երրորդ վիրահատական միջամտությունը` ազատազրկման վայրում

Երրորդ վիրահատական միջամտությունը` ազատազրկման վայրում
Երրորդ վիրահատական միջամտությունը` ազատազրկման վայրում

Այսօր առավոտյան «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում զոնդավորել են ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի սիրտը: Զոնդավորումը տեւել է մոտ կես ժամ, եւ բժիշկների հավաստմամբ անցել է հաջող:
Արդեն երեկոյան Սասուն Միքայելյանին տեղափոխել են նորից «Դատապարտյալների» հիվանդանող ՔԿՀ, որտեղ էլ քաղբանտարկյալը գտնվում է արդեն ավելի քան մեկ տարի:
Նշենք, որ արդեն երրորդ վիրահատական միջամտույթունն է, որը Սասուն Միքայելյանի սրտի վրա արվել է իր անազատության մեջ գտնվելուց հետո:
Սասուն Միքայելյանը ձերբակալվել է վերջին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած մարտիմեկյան իրադարձություններից հետո, եւ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
© Medialab.am