Ալիևը Հայաստանի նախկին ղեկավարներին «ռազմական հանցագործներ» է անվանել

Չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Այս մասին «Ենի Ազերբայջան» կուսակցության 8-րդ համագումարում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։

«Թեև Հայաստանի նախկին ղեկավարները, նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է արժանի պատիժ կրեն։ Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս տարածքային պահանջներ էին ներկայացնում մեզ, փորձում էին վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու աննրբանկատ հայտարարություններով ոտնահարում էին ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»,- հայտարարել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանում «երբեք չպետք է մոռանան դա»։