Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին

Հեղինակ MediaLab

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:

«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- նշել են լրագրողները:

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: