Ռուստամ Բադասյանը Արդարադատության նախարարության ղեկը ստանձնում է շատ դժվարին ժամանակաշրջանում. Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Ռուստամ Բադասյանը Արդարադատության նախարարության ղեկը ստանձնում է շատ դժվարին ժամանակաշրջանում, երբ պետք է օր առաջ սկսել արդեն ուշացած ժողովրդավարական բարեփոխումները (դատական, ընտրական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և այլն):

Սպասենք Ռուստամի՝ ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումների տեսլականին և մաղթենք հաջողություն Հայաստանի համար այս կարևորագույն գործում:

Հ.Գ. Ռուստամի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, բայց հուսամ, որ համագործակցությունը կստացվի»: