Մեկնարկում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման հերթական դասընթացը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ, կազմակերպում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։

Այն տևելու է 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռքբերման՝ պրակտիկ գործընթացի, համար։

Դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր անձինք պետք է բավարարեն ստորև ներկայացված փաստաթղթային և նախնական գիտելիքների իմացության պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 15-ն է։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։

Դասընթացի անցկացման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին