Խոզնավարում մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր

Տեղի համայնքապետարանից հայտնում են, որ Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։

«Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։

Ամեն ինչ արվում է, այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին»։