Սամաթիայում հայ կանանց դեմ բռնություններ գործադրելու մեղադրանքով ձերբակալվածը հայ է

Սամաթիայում հայ կանանց դեմ բռնություններ գործադրելու մեղադրանքով ձերբակալվածը հայ է
Սամաթիայում հայ կանանց դեմ բռնություններ գործադրելու մեղադրանքով ձերբակալվածը հայ է

Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ կանանց սպանությունների և բռնությունների մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Մուրադ Նազարյանը, հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը:

Ֆաթիհի շրջանի ոստիկանությունը թաղամասի սպանված բնակչուհի Մարիցա Քյուչուքի պայուսակի մեջ արյան հետքեր է հայտնաբերել, որի օգնությամբ բացահայտել է հանցագործությունն իրականացնողին: Կասկածյալ Մուրադ Նազարյանը, որը նախկինում մեղադրվել է մի շարք հանցագործությունների մեջ, չի ընդունել իր մեղքը: Ենթադրվում է, որ հարձակումները կատարվել են գողության նպատակով, քանի որ Նազարյանը գործազուրկ է:

Սամաթիայում հայ կանանց դեմ իրականացված բռնությունների հետևանքով մահացել էր 85-ամյա Մարիցա Քյուչուքը: Հարձակման թիրախ էին դարձել տարեց այլ կանայք ևս: Ի պաշտպանություն Սամաթիայում ապրող հայ կանանց` Ստամբուլում բողոքի ցույց էր տեղի ունեցել:

Civilnet.am