Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. կատարվել է 34 թեստավորում

Արցախում հունիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

Մեկ օրում կատարվել է 34 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 749-ի։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 763 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է

8 297 քաղաքացու հետազոտություն, որոնցից 879-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, 

իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։