Քաղաքապետի որոշմամբ 100 միլիոն դրամ կտրամադրվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին

100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երեւանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում », -իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանը: