Դատարանը Սոնա Աղեկյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել Հայկ Մարությանի հասցեին արված սուտ, անհիմն եւ ոչ հավաստի տվյալները․ փաստաբան

Փաստաբան Գագիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 04.10.2021թ. վճռով քաղաքացի Սոննա Աղեկյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել իմ վստահորդ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին արված սուտ, անհիմն եւ ոչ հավաստի տվյալները:

Մասնավորապես, ըստ դատարանի վճռի, պատասխանող Աղեկյանը պարտավորվում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում հրապարակայնորեն հերքել 2019թ. օգոստոսի 09-ին հրապարակված մամուլի ասուլիսում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ «…քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին․․․, հանցավոր պայմանավորվածության և կոռուպցիայի նշանների, այսինքն՝ կոռուպցիայի հոտ գալու…, Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի հասելու և հենց պարոն քաղաքապետի՝ այսօրվա գործող, կոռուպցիոն գործարքների մեջ լինելու …» վերաբերյալ, այնպես, որ հերքման տեսանյութը հաղորդման ժամի և տեղակայման առումով չզիջի 2019թ. օգոստոսի 09-ին մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութին։