Վահան Քերոբյանը ծանոթացել է SPACE59 թեթև արդյունաբերության ուսումնական և ծառայությունների մատուցման կենտրոնի գործունեությանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 19-ին այցելել է ՄԱԱԶԿ ծրագրի շրջանակներում ստեղծված SPACE59 թեթև արդյունաբերության ուսումնական և ծառայությունների մատուցման կենտրոն։

Կենտրոնում նախարարը հանդիպում է ունեցել թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն, ինչպես նաև թեթև արդյունաբերության զարգացմանը միտված առաջարկություններ ու հետագա քայլերը։

Այնուհետև Վահան Քերոբյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանը, ապա մասնակցել կարի օպերատորների մեկամսյա դասընթացի ավարտական միջոցառմանը և շրջանավարտներին անձամբ հանձնել վկայագրերը։

Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։