Մայիսի 25-ին՝ կինոդիտում Մաշտոցի պուրակում

Մայիսի 25-ին՝ կինոդիտում Մաշտոցի պուրակում
Մայիսի 25-ին՝ կինոդիտում Մաշտոցի պուրակում

Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին հանրության ուշադրությանը կներկայացվի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմը հանրությանը և լրատվամիջոցներին կներկայացնի Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:

Թեհմինե Ենոքյանի հեղինակած ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:

«Հաջորդը կարող ես լինել դու: Կանխիր աղետը, փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը»,- հորդորում են ակտիվիստները:

© Medialab.am