Մարտի 16-ի դրությամբ ԿԲ կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել

Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել:

«ՀՀ կենտրոնական բանկը, հետևելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առևտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև

  • ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,
  • Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,
  • Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,
  • Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,
  • Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը:

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ: Վերոնշյալ առևտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով Առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:

Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման»,- ասված է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից: