Միջադեպ ԱՀ նախագահի նստավայրի մոտ․ տարածված տեսանյութում կրակոցների ձայներ են լսվում. Factor

Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում կրակոցի ձայներ են լսվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի մոտակայքից։ Տեսնայութը նկարահանվել է երեկոյան ժամի, այն ֆեյսբուքյան հարթակում առաջինը հրապարակել է Arcakh24.info կայքը, որը չի նշում, թե որտեղից է տեսանյութն իրենց մոտ հայտնվել։ Ավելի ուշ Hayastan.news-ը հայտնեց, որ կրակոցներ են հնչել ոչ միայն նախագահի նստավայրի ուղղությամբ, այլ նաև շենքի ներսում։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել Արցախի պետական գերատեսչությունների հետ միջադեպի հանգամանքները հասկանալու համար, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ Առայժմ Արցախից պաշտոնապես չկա մեկնաբանություն, թե որն է եղել կրակոցի պատճառը և ովքեր են կրակոցներ արձակել։