Թալիբները հավաստել են, որ ԱՄՆ-ի վերջին զինվորը հեռացել է Աֆղանստանից

ԱՄՆ-ի զինված ուժերի վերջին ներկայացուցիչն օգոստոսի լույս 31-ի գիշերը հեռացել Է Աֆղանստանի տարածքից:

Այդ մասին Twitter-ում գրել Է Կատարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամադ Սոհայիլ Շահինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր գիշերն Աֆղանստանի ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 30-ի 23:30-ին) Աֆղանստանից հեռացել Է վերջին ամերիկացի զինվորը»,- նշել Է նա: Օգոստոսի 30-ին ԱՄՆի զինված ուժերի կենտրոնական հրամանատաության ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին հայտաարել Է, որ ամերիկացիները դուրս են բերել իրենց զորքերն Աֆղանստանից:

Միացյալ Նահագների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել դադարեցնել գործողությունն այդ երկրում, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն սկսվել Է 2001 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: