Մաքսային միությունում կհասկանան, որ Հայաստանն իրենց պետք չէ

Մաքսային միությունում կհասկանան, որ Հայաստանն իրենց պետք չէ
Մաքսային միությունում կհասկանան, որ Հայաստանն իրենց պետք չէ

Մեր զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը 

Պարոն Իգիթյան, սեպտեմբերի երեքից հետո Դուք Հայաստանում փոփոխությունների հնարավորություն չէիք տեսնում: Վերջին մի քանի շաբաթներին Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցները, պատասխանները նախարարներին, քաղաքական կուսակցությունների միավորումը ընդդեմ պարտադիր կուտակայինի արդյոք ստեղծում են այդ փոփոխությունների հնարավորությունը:

Հայաստանում հնարավոր չէ մեկ օրում կամ մեկ տարում որևէ բան փոխել: Անցած տարի Հայաստանի կտրուկ զարգացման համար ես մեկ լուրջ հնարավորություն էին տեսնում ՝ ԵՄ ասոցացման պայմանագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի մեջ մտնելը, ինչը թե ներդրումների, թե նոր տեխնոլոգիաների՝ Հայաստան ներմուծելու, աշխատատեղեր ստեղծելու մեծ հնարավորություն կտար: Բացի այդ, հնարավորություն կտար 15-16 տարեկան երեխաներ ունեցողներին մտածելու, որ իրենց երեխաները երիտասարդությունը կանցկացնեն քաղաքակիրթ երկրում: 2013-ին ինձ համար ամենասարսափելին այդ կորցրած հնարավորությունն էր: Իսկ գիտենք, որ արտագաղթի պատճառներից մեկը ոչ թե ներկա իրավիճակն է, այլ ապագայի նկատմամբ հույսի բացակայությունը:

Ի՞նչ հնարավորություններ կարող ենք ունենալ 2014-ին. եթե լիներ Ուկրաինայի նման, որտեղ միայն հետաձգվեց կամ չստորագրվեց ասոցացման պայմանագիրը, ես կասեի, որ այդ հնարավորությունը գոյություն ունի, և կարելի է այդ ուղղությամբ աշխատել, բայց Հայաստանը բացի նրանից, որ կորցրեց հնարավորությունը, նաև փորձում է անդառնալի դարձնել իրավիճակը: Հայաստանի՝ ՄՄ անդամակցության պատրաստակամությունը ջնջում է բոլոր տեսակի տնտեսական և քաղաքական զարգացումները: Բոլոր դեպքերում, փորձում եմ մնալ լավատես, կարծում եմ՝ բանականությունը կհաղթի, նաև ՄՄ–ում փորձագետները կհասկանան, որ Հայաստանն իրենց պետք չէ, և Հայաստանը մի քիչ ուշացած կարող է վերադառնալ սեպտեմբերի երեքի իրավիճակին:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին, ապա պետք է ասել, որ այսօր ցանկացած լրագրող, քաղաքացի, հասարակական կամ քաղաքական գործիչ իր հարցազրույցներով, տեսակետներով արդեն քաղաքականության մաս են կազմում: Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանին ոչ մի բան չէր խանգարում, լինելով Աֆրիկայում կամ Մոսկվայում (որտեղ նա հաճախ է լինում), ինչ-որ բաներ ասել: Քաղաքական դաշտը խառնվեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականության վերադառնալու մտավախությունից, այլ ընդդիմադիր, իշխանական դաշտերի, ինչպես նաև հասարակության այն մտավախությունից, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է նորից իշխանության մեջ մտնել: Մարդիկ լուրջ վախեր ունեն, որ նա կդառնա կամ վարչապետ, կամ, Աստված մի արասցե, նախագահ: Առհասարակ Ռոբերտ Քոչարյանը կասկածելի փաստաթղթերով և վիճարկելի ընտրություններով դարձավ նախագահ, հոկտեմբերի 27-ի արյունով ստացավ ամբողջական իշխանություն և մարտի մեկի արյունով հեռացավ: Սա է բոլորի հիշողության մեջ: Ժողովուրդը նրան մի շարք հարցեր ունի, օրինակ՝ հարցեր՝ կապված նրա ֆինանսական կարողությունների հետ: Այստեղ հարցեր կան, որ նա պետք է պատասխանի, ինչպես ընդունված է ցանկացած երկրում. եթե մեկը ուզում է   վերադառնա, նախ պետք է իր ֆինանսական հաշվետվությունը ներկայացնի:

Այսօր, սակայն, կան կուսակցություններ, քաղաքական գործիչներ, ովքեր կողմ են նրա վերադարձին, խորհրդարանական ուժերի մի մասը արդյոք ակնհայտ ցույց չի տալիս, որ ցանկանում են նրա վերադարձը:

Շատ լղոզված են նրանց մեկնաբանությունները, գոնե ես չեմ հասկանում: Այսինքն՝ իրենք ուզում են, որ Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա լինի ՀՀ նախագա՞հ, թե՞ չորս տարի հետո…

Գուցե ուզում են, որ ընդդիմադիր բևեռի առաջնո՞րդ դառնա:

Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադի՞ր… նա իր պատմության մեջ մեկ օր ընդդիմադիր չի եղել: Կարդալ ավելին