Ռոբերտ Սուքիասյանը գտնվում է ՀՀ ոստիկանությունում․ խոսնակ

Գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Երեկ, Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ ժամը 17:00-ից Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում:

Առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբան Միքայելյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչել։ Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:

Ավելի վաղ այս առնչությամբ գրառում էր արել նաեւ Խաչատուր Սուքիասյանը։