Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է. Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Երեկ, Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է:

Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչել։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու է։