Կտրվել եք հողից, պարոնայք, ձեզ ընտրողները մինչ այժմ համբերատար սպասում են արմատական, արժեքային փոփոխություններին․ Սաքունցը դիմել է իշխանություններին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պարզ ասեմ՝
Եթե իշխանությունը կարճ ժամկետում խելքը գլուխը չհավաքի, և հետամուտ չլինի մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների պաշտպանությանն ու խրախուսմանը, և չհետևի հաշվետու, թափանցիկ կառավարման սկզբունքներին, ազնիվ ու արդար չվերաբերվի մարդկանց, որոնք մեծ ակնկալիքներ ունեն, վստահել են իրենց ընտրյալ իշխանությանը, մինչ այժմ համբերատար սպասում են արմատական, արժեքային փոփոխություններին, ապա շատ կարճ ժամկետում ստիպված կլինեն առերեսվել այնպիսի խնդիրների և գտնվել այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ նախկինները չեն գտնվել։

Կտրվել եք հողից, պարոնայք։

Անկեղծության պոռթկում։

Հա, նաև հիշեցնեմ

#սորոսըկապչունիմիվախեցեք»։

Պարզ ասեմԵթե իշխանությունը կարճ ժամկետում խելքը գլուխը չհավաքի, և հետամուտ չլինի մարդու իրավունքների և…

Posted by Artur Sakunts on Monday, September 7, 2020