ԲՀՀ Հայաստանն օժանդակություն է տրամադրում աջակցելու ռիսկային այս խմբում գտնվող համաքաղաքացիներին

Համաճարակի այս օրերին անբուժելի հիվանդություններ ունեցող և ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ամենաբարձր ռիսկային խմբում են: Ուստի չափազանց կարևոր է ապահովել նրանց իրազեկվածությունը և առողջապահական ծառայությունների հասանելիությունը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օժանդակություն է տրամադրում Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO հասարակական կազմակերպությանը՝ աջակցելու ռիսկային այս խմբում գտնվող մեր համաքաղաքացիներին: Ծրագիրը կօգնի բարձրացնել նրանց իրազեկվածությունը համաճարակի վտանգների մասին, ինչպես նաև երաշխավորել առողջապահական ծառայությունների պատշաճ մատուցումը:

Ծրագրի շրջանակում տրամադրվում է իրավական աջակցություն, գործում է թեժ գիծ ծառայություն, մշտադիտարկվում ու փաստագրվում են առողջության իրավունքի հնարավոր խախտումները: Ծրագրի շահառուները ապահովվում են սնունդով, կենսական անհրաժեշտության դեղորայքով և շնչառական համակարգի հիգիենայի պարագաներով: