Ենթադրում եմ՝ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է. Փաշինյանը՝ Քոչարյանի մասին

Նիկոլ Փաշինյան

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը.

«Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է։ Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։

Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ»։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը Փաշինյանին կարող է հրավիրել միայն մենամարտի իր ցանկացած զինատեսակով: Իսկ Սերժ Սարգսյանն էլ Ջերմուկում հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում գերագույն հրամանատարը պետք է ինքնասպան լիներ:

«Եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատարը ես ինձ կգնդակահարեի», -ասել էր Սարգսյանը: