Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում նշանակվել է Արմենուհի Հարությունյանը։