Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք

Դեկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք:

Կատարվել է 7084 թեստավորում: Ունենք 282 առողջացած, մահվան 1 դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344481 դեպք, որոնցից 330593-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 5650 դեպք է արձանագրվել: