Երևանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երևանի գործընկեր չինական Չոնգցին քաղաքը մեզ է նվիրել բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց:

10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրել ենք պարետատանը՝ հրատապ կարիքների համար:

Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կտրամադրվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին:

Չինաստանից բերված բոլոր արկղերը հետաքրքիր գրությամբ են. 

«Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Երևանցիների անունից շնորհակալությունում եմ հայտնում Չոնգցիի քաղաքապետ Թանգ Լյանգճիին վարակի կանխարգելման հարցում աջակցության համար։ Առողջություն և բարեկեցություն եմ մաղթում մեր երկու քաղաքներին»։ 

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/240797243769142/