ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի հետ

Օգոստոսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի հետ։

Զրուցակիցները քննարկեցին երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը։

Անդրադարձ եղավ նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին անռչվող համաձայնագրի փոփոխությունների իրականացմանը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության խնդիրներին։

Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։