Քառակողմ հանդիպման արյունոտ շարունակությունը. Ողբերգություն Լուգանսկում

Քառակողմ հանդիպման արյունոտ շարունակությունը. Ողբերգություն Լուգանսկում
Քառակողմ հանդիպման արյունոտ շարունակությունը. Ողբերգություն Լուգանսկում

Լուգանսկի մերձակայքում գնդակոծվել է փախստականների ավտոշարասյունը: Պաշտոնական Կիեւը հայտարարել է, որ շարասյունը գնդակոծել են ռուսամետ անջատականները եւ դրանում եղած գրեթե բոլոր քաղաքացիները զոհվել են, շատերը ողջ-ողջ այրվել են: Զոհերի թիվը ճշտվում է, սակայն այն երեւի կկազմի մի քանի տասնյակ:
Փաստացի, ուկրաինական ճգնաժամում սա քաղաքացիական բնակչության մասսայական սպանության երկրորդ դեպքն է՝ Մալայզիական օդանավից հետո: Փախստականների ավտոշարասյան հետ տեղի է ունեցել գրեթե այն, ինչ մալայզիական օդանավի հետ: Պարզապես, օդանավը խփվել է երկնքում, իսկ շարասյունը՝ ցամաքում:
Կասկած չկա, որ անջատականները կհայտարարեն ուկրաինական զինուժի մեղավորության մասին: Թե ով է իրականում կրակել, այդպես էլ վերջնական հավաստիությամբ չի պարզվի, մնալով քարոզչական պատերազմի արանքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/