Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել, աջակցել «ցանկացած ձևաչափով»: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մոսկվայում պատրաստ են միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևաչափով: Միաժամանակ, կարևոր ենք համարում նախապայմաններ առաջ քաշելուց հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և քայլերի վրա կենտրոնանալը, ինչը կհանգեցներ վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը»,-ընդգծել է նախարարի տեղակալը: