Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան
Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Ջիոևայի հարուստ, թավշյա տեմբրի, հզոր ու միաժամանակ ճկուն ձայնի մասին գրել են երաժշտական աշխարի հեղինակավոր քննադատները: Ջիոևայի կատարումը, որն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը, բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ:

Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումն, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարի լավագույն թատրոններում»:

Հունիսի 24-ին դուք բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու այս յուրահատուկ ձայնով օպերային երգչուհուն Արամ Խաչատրյան համերգասրահում: Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը:

Ծրագրում կհնչեն դրամատիկ սոպրանոյի համար գրված հայտնի օպերային և օպերետային արաներ, զուգերգեր:

Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլոք:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։