Փակ համարից զանգում են քաղաքացիներին և օգտագործում վարչապետի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:

Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»: