ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան. Factor.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտել է վերջնական հանգուցալուծման փուլ. Կառավարությունը պատրաստվում է բեկումնային որոշում կայացնել և ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ ճանաչել որպես հանրության գերակա շահ:

Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով սպասվող քայլերը․ «Մայիսի 25-ից սկսած արդեն կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով աշխատում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի մեկնարկային կառավարության որոշման նախագծի վրա»։

Նրա խոսքով՝ շաբաթների ընթացքում կառավարությունն արդեն որոշման ձևաչափով կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու այդ որոշումը, որտեղ հստակ սահմանված կլինեն վերջնական պետականացմանը միտված հետագա բոլոր քայլերն ու ընթացակարգերը։ Գործընթացը բաղկացած է լինելու հետևյալ հստակ փուլերից. «Սահմանված կլինեն ընթացակարգերը, որով պետք է ռեզիդենտ ընկերության լիցենզավորված անձի կողմից գնահատվի ընկերությունը, ընկերության բաժնետոմսերը։ Գնահատումից հետո արդեն օրենքով սահմանված ընթացակարգերով գնահատված արժեքի և 15 տոկոս հավելյալ գնով փոխհատուցում տեղի կունենա սեփականատերերին»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում