Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Երևան քաղաքում՝ փետրվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 18-23-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով: